
ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ
Մենք ստեղծվել ենք ՀՀ կենտրոնական բանկի կողմից որպես ֆինանսական ծառայությունների որոնման և համեմատման միասնական ու անկողմնակալ հարթակ:
ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ
Օգնել յուրաքանչյուրին ստանալու վստահելի ու պարզ տեղեկատվություն և կայացնելու անձնական ֆինանսների վերաբերյալ հիմնավոր և արդյունավետ որոշումներ, լինելու իրազեկ ֆինանսական ոլորտում:
ՄԵՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Անկողմնակալություն. Մենք անվճար տրամադրում ենք տեղեկատվություն ֆինանսական ծառայությունների վերաբերյալ՝ առանց ներկայացնելու որևէ կազմակերպության շահը:
«Մեկ պատուհան». Մենք հնարավորություն ենք տալիս առցանց և 24/7 ռեժիմում ծանոթանալու առկա ֆինանսական ծառայությունների պայմաններին միասնական հարթակում:
Համադրելիություն. Մենք բոլոր ֆինանսական ծառայությունները ներկայացնում ենք միևնույն պարզ բառապաշարով և ձևաչափով: Հաշվարկում ենք և ցուցադրում ծառայությունների հիմնական տոկոսադրույքներն ու վճարները:
Ինտերակտիվություն. Մենք ներդրել ենք մեր լավագույն ջանքը և ստեղծել ենք ժամանակակից միտումներին համապատասխան դինամիկ կայք, որտեղ յուրաքանչյուրը կարող է հեշտությամբ գտնել իրեն հարմար ֆինանսական ծառայությունները և համեմատել դրանց էական պայմանները:
ՄԵՐ ԿԱՐԳԱԽՈՍԸ:
ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ