
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
Կայքը ներկայացնում է «Ձեր ֆինանսական տեղեկատուն» համակարգը, որը ֆինանսական ծառայությունների համեմատման գործիք է:
Նպատակն է յուրաքանչյուրին հնարավորություն տալ միասնական հարթակում որոնել անհրաժեշտ ֆինանսական ծառայությունը՝ համեմատելով առաջարկվող ծառայությունների պայմանները:
Կայքը ստեղծվել է և կարգավորվում ու վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
ՊԱՅՄԱՆՆԵՐ
Տեղեկատվություն:
Կայքում ֆինանսական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից:
Ներդրվում են ջանքեր, որպեսզի կայքում հրապարակման պահին տեղեկատվությունը լինի ճշգրիտ և արդիական, սակայն կայքը չի կրում որևէ պատասխանատվություն, եթե որոշակի պահի դրությամբ այն այլևս այդպիսին չի համարվում:
Անխափան աշխատանք:
Կայքի բնականոն գործունեության անընդհատությունը վերահսկվում է, սակայն կարող է լինել իրավիճակ, երբ կայքը հասանելի չլինի տեխնիկական պատճառներով:
Անվտանգություն:
Մենք վերահսկում ենք կայքի անվտանգությունը, սակայն չենք կրում պատասխանատվություն, եթե վիրուսային հարձակման պատճառով կայքից օգտվելիս կամ կայքից նյութ ներբեռնելիս Ձեր համակարգչում ևս առաջանա խնդիր:
Տարբերանշան և կարգախոս:
Կայքի տարբերանշանը և կարգախոսը ՀՀ Կենտրոնական բանկի մտավոր սեփականությունն են և չեն կարող օգտագործվել կամ հրապարակվել երրորդ անձանց կողմից այլ վայրերում, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է ՀՀ Կենտրոնական բանկի գրավոր համաձայնությունը: