Մեր մասին

ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ

Մենք ստեղծվել ենք ՀՀ կենտրոնական բանկի կողմից որպես ֆինանսական ծառայությունների որոնման և համեմատման միասնական ու անկողմնակալ հարթակ:

ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ

Օգնել յուրաքանչյուրին ստանալու վստահելի ու պարզ տեղեկատվություն և կայացնելու անձնական ֆինանսների վերաբերյալ հիմնավոր և արդյունավետ որոշումներ, լինելու իրազեկ ֆինանսական ոլորտում:

ՄԵՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Անկողմնակալություն. Մենք անվճար տրամադրում ենք տեղեկատվություն ֆինանսական ծառայությունների վերաբերյալ՝ առանց ներկայացնելու որևէ կազմակերպության շահը:

«Մեկ պատուհան». Մենք հնարավորություն ենք տալիս առցանց և 24/7 ռեժիմում ծանոթանալու առկա ֆինանսական ծառայությունների պայմաններին միասնական հարթակում:

Համադրելիություն Մենք բոլոր ֆինանսական ծառայությունները ներկայացնում ենք միևնույն պարզ բառապաշարով և ձևաչափով: Հաշվարկում ենք և ցուցադրում ծառայությունների հիմնական տոկոսադրույքներն ու վճարները:

Ինտերակտիվություն. Մենք ներդրել ենք մեր լավագույն ջանքը և ստեղծել ենք ժամանակակից միտումներին համապատասխան դինամիկ կայք, որտեղ յուրաքանչյուրը կարող է հեշտությամբ գտնել իրեն հարմար ֆինանսական ծառայությունները և համեմատել դրանց էական պայմանները:

ՄԵՐ ԿԱՐԳԱԽՈՍԸ:

ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ