Օնլայն գնումներ
2023-07-01
Առցանց առևտուրն ունի մի շարք առավելություններ, մասնավորապես՝ հնարավորություն է տալիս.
- Հեշտությամբ գտնելու ձեզ հետաքրքրող ապրանքները, ինչպես նաև խմբավորելու դրանք՝ ըստ ապրանքանշանի, գնի, ֆիզիկական հատկանիշ (գույն, չափ) և այլն։
- Համեմատելու տարբեր ապրանքների ու տարբեր խանութների առաջարկները` առանց տնից դուրս գալու։
- Գնումներ կատարելու ցանկացած ժամանակ` օրը 24 ժամ, շաբաթը 7 օր։
- Չմտածելու մեծածավալ գնումները տուն հասցնելու մասին, քանի որ առցանց խանութներն առաջարկում են նաև առաքում։
- Ծանոթանալու ապրանքի մանրամասն նկարագրությանը, օգտագործման հրահանգներին և դրա վերաբերյալ այլ տեղեկություններին։
- Ծանոթանալու ապրանքն արդեն ձեռք բերած սպառողների կարծիքներին և ապրանքի մասին նրանց գնահատականներին կամ խորհուրդներին։ \
Առցանց առևտուրը պարունակում է նաև ռիսկեր, որոնց առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է հետևել այս քայլերին՝
- Համացանցի միջոցով գնումները կատարեք դրանց համար առանձնացված քարտով, որի վրա աշխատեք պահել այնքան գումար, որքան որ հարկավոր է ձեզ առևտուր կատարելու համար: Խուսափե՛ք այդ քարտերի վրա խոշոր գումարներ պահելուց, հնարավորության դեպքում օգտագործե՛ք քարտեր՝ առանց վարկային գծի հնարավորություն:
- Ընտրե՛ք ապահով կայքեր, որոնք սկվում են https:// գրառումով, «կողպեքի» նշանով են, հասցեի կանաչ գրառումով և ապահովության այլ նշաններով։
- Միջազգային կայքերից օգտվելիս ճշտե՛ք, որ կայքերը լինեն հավաստագրված, ստուգված կամ ճանաչված, օրինակ` «Verified by VISA», «MasterCard Secure Code» և այլն:
- Կարդացե՛ք նախկին օգտատերերի գրառումները, գտնվելու վայրի հասցեի առկայության դեպքում ստուգե՛ք, օրինակ` Google Maps ծրագրով՝ արդյոք նման հասցե իրոք գոյություն ունի, և ինչ է գտնվում այդ հասցեում։
- Անվտագության հնարավորություն է տալիս նաև 3D secure համակարգը, որի դեպքում գործարքը շարունակելու համար դուք նույնականացվում եք ձեր բանկի կողմից. քարտային հաշիվ բացելիս բանկին հայտնում եք հեռախոսահամար, որին հաղորդագրություն (SMS)/էլ. նամակ եք ստանում գնում կատարելիս: Հաղորդագրությունը/նամակը պարունակում է մեկանգամյա գաղտնաբառ, որն անհրաժեշտ է մուտքագրել գործարքի կատարման կայքում՝ գործարքն ավարտին հասցնելու նպատակով:
- Կայքերում ձեզ համար մուտքի գաղտնաբառ ընտրելիս և ձեր քարտը գրանցելիս ընտրե՛ք ավելի բարդ գաղտնաբառեր. ներառե՛ք մեծատառ, թվեր, նշաններ: Մի՛ եղեք կանխատեսելի՝ գրելով հեշտ գուշակվող տեղեկատվություն. անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ, password բառը, Aa1234567 և այլն:
- Մանրամասն ծանոթացեք վաճառողի սահմանած բողոքների քննման կանոններին, քանզի մեծ է ռիսկը, որ առաքված ապրանքը կարող է չհամապատասխանել համացանցում դրա նկարագրությանը։
- Ուշադի՛ր եղեք վճարումից առաջ. ճշտե՛ք ապրանքի վերջնական գինը, որը ներառում է միջնորդավճարները, առաքման գումարը, հարկերը և այլ լրացուցիչ ծախսեր:
- Մի՛ տեղադրեք քարտի լուսանկարը հանրորեն հասանելի որևէ վայրում, օրինակ` սոցիալական ցանցերում։
- Համակարգիչը զերծ պահեք համակարգչային «վիրուսներից» և վտանգավոր ծրագրերից։ Մի՛ այցելեք կասկածելի կայքեր, պարբերաբար թարմացրե՛ք հակավիրուսային համակարգը:
- Մի՛ տրվեք «չափազանց լավ» առաջարկներին՝
- Գնե՛ք այս ժամացույցը՝ վճարելով միայն առաքման համար:
- 30 տարեկանների համար անվճար ճամփորդություն դեպի Իտալիա ...
Այսպիսի հայտարարությունները հիմնականում նպատակ ունեն ձեզնից կորզելու անձնական տեղեկություններ՝ դրանք օգտագործել զեղծարարական կամ խարդախության նպատակներով: Իմացեք նաև՝ Ինչու կատարել գնումներ ինտերնետով:
ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ
-
2023-07-01Այստեղ կծանոթանաք Վճարային Քարտի PIN կոդի և գաղտնաբառի կիրառման հմտություններին։Տեսնել ավելին
-
2023-07-01Այստեղ կծանոթանաք թէ ինչպես ճիշտ և անվտանգ կերպով կատարել գնումներ և կանխիկացնել գումար վճարային քարտի օգնությամբՏեսնել ավելին
-
2023-07-01Այստեղ կծանոթանաք Ձեր իրավունքներին։Ի՞նչ անել երբ Ձեր իրավունքները խախտվում են բանկերի կողմից։Տեսնել ավելին
-
2023-07-01Այստեղ կծանոթանաք վճարային քարտի վերաբերյալ օգտակար խորհուրդների։ Ի՞նչ անելմինչ վճարային քարտ ձեռքբերելը, վճարային քարտ ձեռքբերելիս և վճարային քարտն օգտագործելիս։Տեսնել ավելին