ԻՆՉ Է ԱՎԱՆԴԸ
Դուք ունեք որևէ նպատակ, որի իրագործումը հնարավոր է որոշակի գումարի առկայության դեպքում: Օրինակ` ցանկանում եք գնել բնակարան կամ մեկնել ճանապարհորդության:
- Անհրաժեշտ գումար կուտակելու համար սկսեք տնտեսել ձեր եկամտի 10%-ը:
Ընդ որում` եկամուտը ստանալուն պես, մի կողմ դրեք դրա 10%-ը:
- ԵԿԱՄՈՒՏ 100% - ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ 10% = ԾԱԽՍ 90%
Խնայելը կարևորեք նույնիսկ այն դեպքում, երբ չունեք կոնկրետ նպատակ, կամ ձեր եկամուտը լիովին բավարարում է ձեր կարիքները: Դա հնարավորություն կտա պատրաստ լինելու անսպասելի ծախսերի: Տնտեսված գումարը կարող եք պահել տանը` որևէ թաքստոցում: Այդ դեպքում այն ձեզ համար «չի աշխատում», հակառակը` կարող է գնաճի պատճառով կորցնել իր արժեքը: Իսկ եթե ձեր գումարը որպես ավանդ ներդնեք բանկում, ապա կստանաք տոկոսային եկամուտ:
Ավանդ ընդունելով՝ բանկը պարտավորվում է ձեզ վերադարձնել ինչպես ավանդի գումարը, այնպես էլ պայմանագրով նախատեսված պայմաններով ու կարգով դրանց դիմաց վճարել տոկոսագումար (այսպես կոչված՝ տոկոս):
-
-
-
2023-07-01Այստեղ կծանոթանաք, թե ինչ է ավանդի պարզ տոկոսը և տոկոսային եկամտաբերությունըՏեսնել ավելին
-
2023-07-01Այստեղ կծանոթանաքշ թե ինչպես ճիշտ ներդնել ավանդ և կստանաք օգտակար խորհուրդներՏեսնել ավելին