ԻՆՉՊԵՍ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՉԴԱՌՆԱԼ ԴՐԱՆՑ ԶՈՀԸ

2023-07-07

ԻՆՉՊԵՍ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անհրաժեշտ է մտքում ունենալ որոշակի «նախազգուշացնող» նշաններ, որոնք հատուկ են խարդախության սխեմաներին, որոնք ցանկացած նոր իրավիճակում հեշտությամբ կօգնեն ճանաչել ծուղակները.

  1. Առաջարկը չափազանց գայթակղիչ է իրական լինելու համար, ինչպես «անվճար պանիրը», որը միայն թակարդում է լինում:
  2. Ձեզ խնդրում են տրամադրել ձեր անձնական տվյալները ՝ այս կամ այն նպատակով անծանոթ մարդկանց:
  3. Մտածելու ժամանակը սուղ է, հանգամանքները պահանջում են արագ որոշում, առաջարկը գործում է միայն «հիմա» և վաղը կարող է արդեն չլինել:
  4.  Պահանջվում է նախապես որոշակի գումար վճարել՝ գործարքը սկսելու համար (տարբեր պատրվակներով` հաշվի բացում, սպասարկման վարձ, հարկային կանխավճար և այլն):
  5. Ձեզ հետ կապ են հաստատել անհայտ անձինք, որոնց դուք երբեք չեք որոնել:
  6. Ձեզ հետ կապ հաստատած անձանց հետ հնարավոր չէ կամ դժվար է կապվել, չկա հեռախոսահամար կամ այն չի պատասխանում, կա միայն էլեկտրոնային փոստ, տրամադրված հասցեն և տյալները հնարավոր չէ որևէ կերպ գտնել կամ ստուգել։

 

ԻՆՉՊԵՍ ՉԴԱՌՆԱԼ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԶՈՀ 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ 

  • Այլ մարդկանց հետ մի՛ քննարկենք ձեր ֆինանսական միջոցները, ինքներդ ձեզ մի՛ դարձրեք թիրախ ֆինանսական զեղծարարության կամ խարդախության համար:
  • Բանկային հաշիվների քաղվածքները ամբողջական վիճակով մի՛ նետեք աղբը, պատառոտե՛ք դրանք մանր կտորների: Նույն կե՛րպ վարվեք Ձեր բանկային հաշվի տվյալներ պարունակող փաստաթղթերի հետ (անդորրագրեր, ծանուցումներ, հաշվի վավերապայմաններով թերթիկներ և այլն):


Բանկային քարտի գաղտնաբառը բանկոմատի մոտ հավաքելիս, ուշադի՛ր եղեք, որպեսզի ոչ ոք չտեսնի։ Եթե թվատախտակի վրա չկա պաշտպանական շերտ, ապա ինքներդ ձեռքով փակե՛ք այն:
 

  • Բանկային գործարքների հետ կապված գործողությունները կատարելիս խուսափե՛ք հանրային վայրերում տեղադրված համակարգիչներից և ինտերնետից: Օգտագործե՛ք միայն Ձեր սեփական համակարգիչը և վստահելի ինտերնետային կապ:
     



 

ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ