Ինչ է ներդրումը և որոնք են դրա տեսակները
Ներդրումը դրամական միջոցների տնտեսումն է կամ սպառման հետաձգումը ներկայում, ապագայում շահույթ ստանալու նպատակով։ Ներդրում կատարելու որոշում կայացնելը բարդ գործընթաց է, քանի որ պետք է հաշվի առնել, թե որտեղ կատարել ներդրում, ինչ չափի գումար նախատեսել դրա համար, որոշել ապագայում ցանկալի եկամտի չափը, ինպես նաև հաշվի առնել եկամուտները կորցնելու հավանականությունը։ Այլ կերպ ասած ներդրում կատարելիս պետք է ուշադրություն դարձնել 3 գործոնի վրա՝ եկամտաբերություն, ժամկետայնություն և ռիսկայնություն։
Հիշե՛ք, ռիսկի գործոնը ուղիղ համեմատական է սպասվով եկամտաբերությանը․ որքան բարձր է ռիսկի մակարդակը, այնքան մեծ է սպասվող եկամուտը և հակառակը։
Ներդրումները լինում են 2 տեսակի՝ իրական և ֆինանսական։
Իրական ներդրումները ցանկացած նյութական կամ իրային ակտիվներում կատարված ներդրումներն են (շենք, շինություն, հողամաս, սարքավորում)։
Ֆինանսական ներդրումները ներառում են արժեթղթերի հետ կապված գործառնությունները, այսինքն՝ արժեթղթերի առքն ու վաճառքը և դրանցից ստացվող եկամուտները։ Ֆինանսական ներդումներ կատարելու հարցում լայն կիրառություն ունեն բաժնետոմսները և պարտատոմսերը։
-
2023-07-12Այս հոդվածում կներկայացվի մի քանի տարբերակ ներդրում կատարելու համար․ դրանց թերությունները և առավելություններըՏեսնել ավելին
-