ԻՆՉ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ապահովագրված անձինք ապահովագրական ընկերությանը վճարում են փոքրիկ գումարներ (ապահովագրավճար), ինչի արդյունքում ընկերությունում կուտակվում է մեծ գումար։ Երբ ապահովագրված անձանցից որևէ մեկի հետ որևէ պատահար է տեղի ունենում, ապահովագրական ընկերությունը կուտակած միջոցներից հատուցում է առաջացած ծախսերը:
Ապահովագրվելով՝ մարդիկ ձեռք են բերում վստահություն ու հանգստություն ապագայի հանդեպ: Ապահովագրությունը խոշոր անկանխատեսելի վնասները վերածում է փոքր կանխատեսելի ծախսերի: Դա թույլ է տալիս ծածկել անկանխատեսելի պատահարից վնասը:
Ներկայացնենք ապահովագրական գործունեության երկու իրավիճակ.
Իրավիճակ 1. դուք միաժամանակ և' ապահովադիր, եք, և' ապահովագրված անձ, և' շահառու:
Օրինակ
Դուք ապահովագրել եք ձեր տունը (գույք) կամ ձեր առողջությունը դժբախտ դեպքերից: Տվյալ դեպքում դուք` որպես ապահովադիր, ապահովագրության դիմաց վճարում եք որոշակի գումար` ապահովագրավճար: Ապահովագրական ընկերությունը ձեզ` որպես ապահովագրված անձի, ապահովագրության պայմանագրով նախատեսված պատահարի ի հայտ գալու դեպքում, որպես շահառուի, վճարում է ապահովագրական հատուցում` պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարի սահմաններում:
Իրավիճակ 2. դուք ապահովադիր եք, իսկ ապահովագրված անձը և շահառուն տարբեր անձինք են:
Օրինակ
Ձեր գործատուն (ապահովադիր) ապահովագրել է ձեր (ապահովագրված անձ) առողջությունը: Պատահարի ի հայտ գալու դեպքում ապահովագրական ընկերությունը վճարում է ապահովագրական հատուցում՝ փոխհատուցելով բժշկական ծախսերը պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարի սահմաններում:
-
-
2023-07-02Այստեղ կծանոթանաք թե ինչ փոփոխության է ենթարկվում ապահովագրական գումարը, և ինչ է իրենից ներկայացնում նվազող ու վերականգնվող ապահովագրական գումարը:Տեսնել ավելին
-
-
2023-07-02Այստեղ կծանոթանաք ապահովագրության տեսակներին և դրանց առանձնահատկություններին:Տեսնել ավելին