ԻՆՉ Է ՄԻՋԻՆ ԱՐԺԵՔԻ ՊԱՅՄԱՆԸ
2023-07-02
Ըստ միջին արժեքի պայմանի՝ եթե ապահովագրված օբյեկտն ունի ավելի մեծ արժեք, քան ապահովագրական գումարը, պատահարի դեպքում ապահովադիրը կստանա հատուցում նույն համամասնությամբ, ինչպիսին ապահովագրական գումարի հարաբերությունն է ապահովագրված օբյեկտի արժեքին:
Օրինակ
Ձեր ավտոմեքենայի արժեքը 2 մլն դրամ է, սակայն դուք ապահովագրել եք 1 մլն դրամ ապահովագրական գումարի չափով: Ենթադրենք՝ վթարից վնասի մեծությունը 200 000 դրամ է: Համաձայն միջին արժեքի պայմանի՝ ապահովագրական հատուցումը կկազմի վնասի մեծության 50%՝-ը 100 000 դրամ, քանի որ ապահովագրական գումարը 2 անգամ պակաս է ձեր ավտոմեքենայի արժեքից:
Նվազող մեթոդի կիրառման դեպքում միջին արժեքի պայմանով հատուցումը նվազում է ավելի մեծ չափով։
ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ
-
-
-
2023-07-02Այստեղ կծանոթանաք թե ինչ փոփոխության է ենթարկվում ապահովագրական գումարը, և ինչ է իրենից ներկայացնում նվազող ու վերականգնվող ապահովագրական գումարը:Տեսնել ավելին
-
2023-07-02Այստեղ կծանոթանաք ապահովագրության տեսակներին և դրանց առանձնահատկություններին:Տեսնել ավելին