ՊԱՏԱՀԱՐԻՑ ՀԵՏՈ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԸ ԿՓՈԽՎԻ
Կախված է ապահովագրության գումարի որոշման մոտեցումից:
Նվազող․ եթե ապահովագրական գումարը սահմանված է բոլոր պատահարների համար, պատահարից հետո գումարը նվազեցվում է հատուցման չափով: Հերթական պատահարների հատուցումն արդեն կատարվում է նվազեցված ապահովագրական գումարի սահմաններում:
Վերականգնվող․ եթե ապահովագրական գումարը սահմանված է յուրաքանչյուր պատահարի համար առանձին, ապա դա վերականգնվում է յուրաքանչյուր պատահարի դեպքում: Ուստի, հնարավոր է՝ սահմանվի ավելի բարձր ապահովագրավճար։
Օրինակ
Ձեր ավտոմեքենայի ապահովագրական գումարը 10 000 դրամ է: Ենթադրենք՝ հուլիսին ձեր ավտոմեքենան թեթևակի վնասվել է: Ապահովագրական ընկերությունը ձեզ հատուցել է 1000 դրամ: Սեպտեմբերին ձեր ավտոմեքենան կրկին վթարի է ենթարկվել և ամբողջովին վնասվել: Եթե ապահովագրական ընկերությունը կիրառում է ապահովագրական գումարի հաշվարկի նվազող մոտեցումը, ապա ձեզ կփոխհատուցի ոչ թե 10 000, այլ 9000 դրամ (10 000 - 1000), քանի որ նախկինում հատուցել էր 1000 դրամ։ Այսպես՝ պայմանագիրը կավարտվի ժամկետից շուտ, քանի որ ապահովագրական գումարը կհավասարվի 0-ի:
Եթե ապահովագրական ընկերությունը կիրառում է ապահովագրական գումարի հաշվարկի վերականգնվող մոտեցումը, ապա փոխհատուցում կստանաք ամբողջությամբ` 10 000 դրամի չափով: Ապահովագրական պայմանագիրը կավարտվի նախատեսված ժամկետում։
-
-
-
-
2023-07-02Այստեղ կծանոթանաք ապահովագրության տեսակներին և դրանց առանձնահատկություններին:Տեսնել ավելին