ՎԱՐԿԻ ԳԻՆԸ
Լսե՞լ եք վարկառուների շրջանում տարածված այս միտքը՝
- Վարկ վերցրի 15%-ով, վրաս նստեց 25%:
Սպառողական վարկերի վերաբերյալ վարկատուները հրապարակում են երկու տոկոսադրույք` «տարեկան անվանական տոկոսադրույք» և «տարեկան փաստացի տոկոսադրույք»: Երբ դուք վարկ եք վերցնում, ապա պարտավորվում եք վերադարձնել, ինչպես նաև վճարել դրա դիմաց որոշակի տոկոս:
-
Տարեկան անվանական տոկոսադրույքը, որպես կանոն, ամրագրված է լինում, սակայն երբեմն ձեզ կարող են առաջարկել նաև «լողացող» կամ փոփոխական տոկոսադրույք: Դա նշանակում է, որ տոկոսադրույքը կարող է բարձրանալ կամ իջնել՝ կախված որևէ գործոնից, օրինակ` վերաֆինանսավորման տոկոսադրույքից:
-
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե ինչ տոկոսադրույքով կտրամադրվեր վարկը, եթե տոկոսադրույքի հաշվարկում ներառվեին նաև վարկի տրամադրման և սպասարկման պարտադիր բոլոր վճարները, ինչպես նաև հաշվի առնվեր, թե որքան հաճախ են վճարվում տոկոսները:
Բանկերը, վարկային կազմակերպությունները պարտավոր են իրենց գովազդներում, հրապարակվող փաստաթղթերում, պայմանագրերում նշել սպառողական վարկի փաստացի տոկոսադրույքի չափը:
*Կան որոշ ծախսեր, որոնք չեն ընդգրկվում տարեկան փաստացի տոկոսադրույքի մեջ: Ուստի ուշադի՛ր եղեք և ճշտե՛ք վարկատու կազմակերպությունից՝ արդյոք կա՞ն այդպիսի ծախսեր, եթե կան՝ որո՞ նք են:
-
-
2023-07-03Այստեղ կժանոթանաք Ձեր իրավունքներին և ինչ կպատահի եթե վարկը մարեք ժամկետից շուտՏեսնել ավելին
-
2023-07-03Այստեղ կստանաք մի շարք օգտակար խորհուրդներ մինչև վարկը վերցնելը և դրանից հետոՏեսնել ավելին
-
2023-07-01Այստեղ կծանոթանաք թե ինչպես է որոշվում վարկ տրամադրել, այդքան շատ քննարկվող վարկային պատմության և երաշխավորության մանրամասներին:Տեսնել ավելին
ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐ ՎԱՐԿԸ
ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՈՒՄ
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
ՈՐՏԵՂԻՑ ՎԵՐՑՆԵԼ ՎԱՐԿ և ԻՆՉՊԵՍ