ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՈՒՄ

2023-07-03

    ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՈՒՄ
 
  Սպառողական վարկի դեպքում դուք իրավունք ունեք ժամկետից շուտ մարելու վարկը ամբողջությամբ կամ մասնակի` առանց տույժեր կամ տուգանքներ վճարելու:
    Երբ վարկի հերթական մարումից ավելի գումար եք ներկայացնում մարման, վարկային կազմակերպությունը կամ բանկը երբեմն դա դիտում են պարզապես որպես հերթական մարում, այլ ոչ թե նվազեցում մայր գումարից:
    Ուստի հարկավոր է նշել, որ նվազեցում կատարվի մայր գումարից, որպեսզի հետագայում ավելի քիչ գումարի նկատմամբ հաշվարկվեն տոկոսագումարները: 

    ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ 

    Սպառողական վարկերը կարգավորվում են օրենքով և կանոնակարգերով:
Ձեր իրավունքները բանկերի, վարկային կազմակերպությունների կամ գրավատների կողմից խախտվելու դեպքում անհրաժեշտ է դիմել՝

  • Ֆինանսական կառույցին՝ բանկին, վարկային կազմակերպությանը, գրավատանը: Կարող եք գրավոր դիմում ներկայացնել, որին ֆինանսական կառույցը պետք է պատասխանի 10 աշխատանքային օրվա ընթացքում: Ժամկետի երկարաձգման դեպում դուք լրացուցիչ կտեղեկացվեք ձեր տրամադրած հաղորդակցման միջոցով (էլ. նամակ, փոստային նամակ): Բողոք ներկայացնելու համար կարող եք նայել՝ «Ի՞նչ անել, եթե բողոք ունեք» թերթիկը
     
  • Ֆինանսական կառույցի պատասխանին չհամաձայնվելու դեպքում կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, որի ծառայությունները ԱՆՎՃԱՐ են, արագ և հարմարավետ:  
     
  • Կարող եք դիմել նաև դատարան, սակայն  հիշե՛ք, որ դրանից հետո չեք կարող դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
     
ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ