ԻՆՉ Է ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԸ
Եթե ձեզ բնակարան գնելու համար գումար է անհրաժեշտ և չունեք բավարար չափով խնայողություններ, ապա դուք կարող եք դիմել և ստանալ հիփոթեքային վարկ բանկից կամ վարկային կազմակերպությունից:
Հիփոթեքի կանոն 30/3․ Հիփոթեքի ամսական մարումը չի գերազանցում ձեր ամսական եկամտի 30%-ը: Տան գինը ավելի ցածր է, քան ձեր տարեկան եկամտի եռապատիկը:
Մինչ հիփոթեքային վարկ վերցնելը ուսումնասիրեք արդյոք բանկից կամ վարկային կազմակերպությունից չեն առաջարկում հիփոթեքային վարկի տրամադրման հատուկ ծրագրեր, որոնք կարող են ձեզ վերաբերել:
Օրինակ․՝
Երիտասարդ ընտանիքների համար ներկայումս գործում է «Բնակարան երիտասարդներին» ծրագիրը: Ծրագրի նպատակն է պետական աջակցություն ցուցաբերել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին: Ծրագրի շրջանակներում բանկերը և վարկային կազմակերպությունները երիտասարդ ընտանիքներին տրամադրում են վարկեր` բնակարան ձեռք բերելու նպատակով, իսկ պետությունը վարկի մարման գործընթացում ֆինանսական աջակցություն է ցուցաբերում վարկառուին:
Հիփոթեքային վարկի դեպքում որպես կանոն խոսքը գնում է մեծ գումարների մասին:
Հիփոթեքային վարկը գրեթե միշտ երկարաժամկետ և խոշոր գործարք է։
Այդ իսկ պատճառով հիփոթեքային վարկը օժտված է որոշակի առանձնահատկություններով: Դրանք են`
- Բանկերը և վարկային կազմակերպություններրը հիփոթեքային վարկի դիմաց պահանջում են գրավի առարկա:
- Գրեթե միշտ պահանջում է գրավ դրվող գույքի ապահովագրում` վարկային պայմանագրի ամբողջ ընթացքում: Որոշ դեպքերում վարկատու կազմակերպությունները պահանջում են նաև վարկառուների և/կամ համավարկառուների (օրինակ` ամուսիններ) դժբախտ պատահարից, մահացության և/կամ մշտական անաշխատունակության ռիսկերի ապահովագրություն:
- Քանի որ, ինչպես արդեն նշել ենք, հիփոթեքային վարկը խոշոր և երկարաժամկետ գործարք է, վարկատու կազմակերպությունները պահանջում են, որպեսզի դուք ևս միանվագ կերպով կանխավճարի տեսքով մասնակցեք բնակարանի ձեռքբերման ֆինանսավորմանը:
Կանխավճարը հանդիսանում է այն ներդրումը, որով դուք մասնակցում եք այդ ներդրմանը, որը սովորաբար կատարվում է գործարքի կնքման ժամանակ: Կանխավճարը կազմում է գույքի արժեքի 20-30%։
-
2023-07-07Այստեղ կծանոթանաք մի քանի քայլերի,որոնց պետք է ուշադիր լինել մինչև հիպոթեքային վարկը վերցնելը։Տեսնել ավելին
-