ԻՆՉԻՆ ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵԼ ՄԻՆՉ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼԸ
2023-07-07
Որոշեք այն առավելագույն գումարը, որն ամեն ամիս պատրաստ եք տրամադրելու վարկի մարմանը (վարկի մայր գումար, վարկի տոկոսագումար և վարկի հետ կապված այլ ծախսեր), և վարկի առավելագույն գումարը:
Վարկի մարումը չպետք է գերազնացի ձեր ամսական եկամտի 30%-ը:
Մարման տարբեր եղանակներով վճարումները կարող եք փորձարկել վարկային հաշվիչով:
- Ընթացիկ վարկերի գծով բացառեք պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները:Վարկատուն ձեր եկամտի գումարը որոշելու համար սովորաբար հիմնվում է ձեր եկամուտների վերաբերյալ արժանահավատ տեղեկանքի տվյալների վրա, որը ձեր վարկային պատմությունն է:
- Ձեր հնարավորությունները գնահատելուց և բնակարանի ընտրությունից հետո ծանոթացեք բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող վարկերի պայմաններին համեմատություններ կատարելիս ուշադրություն դարձրեք վարկի տրամադրման հետևյալ պայմաններին, մասնավորապես`
- Վարկի տարեկան տոկոսային եկամտավերությունաը տոկոսադրույքին:
- Վարկի մարման եղանակներին:
- Վարկի ժամկետին. Հիշեք, որքան երկար է վարկի տևողությունը, այնքան բարձր է նրա գինը:
- Վարկավորման գործընթացում առաջացող այլ ծախսերին:
Օրինակ․՝
- Անշարժ գույքի գնահատման հետ կապված ծախսեր:
- Ապահովագրության հետ կապված ծախսեր (բնակարանի, վարկառուի առողջության և այլն)
- Հայտի վճարը
- Սեփականության իրավունքի գրանցման պետական տուրքը
- Նոտարական վավերացումը
- Ինչպես նաև կարող են պահանջվել այլ փաստաթղթեր և այլն։
ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ
-
2023-07-07Այստեղ կծանոթանաք թե ինչ է հիպոթեքային վարկը,երբ է վարկը համարվում հիպոթեքային և ինչ առանձնահատկություններ ունի։Տեսնել ավելին
-