ԻՆՉԻՆ ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵԼ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼԻՍ

2023-07-07

Դիմե՛ք վարկատու(այն անձը,որը տրամադրում է վարկ) կազմակերպությանը: 

1․Վարկատու կազմակերպությունը ձեզ մանրամասն կբացատրի վարկավորման համար անհրաժեշտ գործընթացները, փաստաթղթերը, ծախսերը: Ճշտե՛ք ձեզ հուզող բոլոր հարցերը:

2․Բանկը կամ վարկային կազմակերպությունը ձեզ վարկ տրամադրելուց առաջ պետք է համոզված լինի, որ դուք ի վիճակի կլինեք վերադարձնել վերցված վարկը: Վարկատուն գնահատում է ձեր վարկունակությունը որպես կանոն հաշվի առնելով`

  • Ձեր և ձեր ընտանիքի եկամուտները:
  • Ձեր կուտակած միջոցները և խնայողությունները:
  • Ձեր վարկային պատմությունը:

3․Որպեսզի վարկատուն ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնի, նախևառաջ  պետք է վարկատուին ներկայացնեք վարկը ստանալու համար պահանջվող փաստաթղթերը և լրացնեք վարկային հայտը:

4․Փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելուց հետո` վարկատուի կողմից սահմանված ժամկետում, սկսվում է վարկավորման գործընթացը, որը ներառում է.

  • գրավի, առքուվաճառքի պայմանագրերի կնքում և նոտարական վավերացում,
  • անշարժ գույքի կադաստրի տարածքային բաժանմունքից սեփականության և գրավի գրանցման վկայականների ստացում,
  • գրավադրվող գույքի և վարկառուի դժբախտ դեպքերից ապահովագրություն, որը վարկառուի ժամանակավոր կամ մշտական անաշխատունակության դեպքում փոխհատուցում է վարկի մարումը (եթե առկա է ապահովագրության պահանջ):
  • Այնուհետև բանկի համապատասխան աշխատակիցը պատրաստում է վարկային, հիփոթեքի և առքուվաճառքի պայմանագրերը:

Մինչ պայմանագիր կնքելը ուշադիր և մանրամասն կարդացե՛ք պայմանագրում նշված բոլոր կետերը:


Որպես կանոն, պայմանագիրը կնքվում է 2 օրինակից: Չմոռանաք ստորագրելուց հետո վերցնել կնքված ու ստորագրված պայմանագրի ձեր օրինակը:


 

ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ