Ինչ է բյուջեն
Բյուջեն ֆինանսական պլան է, որը արտացոլում է օբյեկտի դրամական մուտքերը և ելքերը որոշակի ժամանակահատվածի կտրվածքով։ Դրա գլխավոր նպատակը ֆինանսական միջոցների օպտիմալ օգտագործումն է՝ նվազագույնի հասցնելով ավելորդ ծախսերը։ Այսինքն՝ անհրաժեշտ է որոշակի պլան, որը կօգնի հասկանալ առաջիկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները։ Ֆինանսական պլանը արդյունավետ գործիք է վերահսկելու դրամական հոսքերը, ինչպես նաև անհրաժեշտ ծախսերը կատարելուց բացի հնարավորություն ունենալ կատարել խնայողություններ։
Կախված ընդգրկման մակարդակից (պետական բյուջե, ընտանեկան կամ անձնական բյուջե)՝ ֆինանսական պլանը նպատակահարմար է կազմել կոնկրետ ժամանակաշրջանի համար՝ տարեկան կամ ամսական։ Եթե խոսքը ընտանեկան կամ անձնական բյուջեի մասին է, ապա գերադասելի է ամսական հաշվարկ կատարել և կազմել պարզ պլան, որի մի մասում ներկայացված կլինեն եկամուտները, իսկ մյուս մասում՝ ծախսերը։ Քանի որ ֆինանսական միջոցները սահմանափակ են, բյուջեի պլամավորում կատարելով, կկարողանանք դրանք նպատակաուղղված օգտագործել և ժամանակին կատարել ֆինանսական պարտավորությունները։ Եվ որ ամենակարևորն է այնպես անել, որ ելքերը, այսինքն՝ ծախսերը, չգերազանցեն մուտքերը՝ եկամուտները։
-
2023-07-12Այստեղ համառոտ ներկայացված է բյուջե կազմելու առավելությունների մասին և թե ինչպես կարող ենք անել դա ինքներս։Տեսնել ավելին
-
2023-07-12Ստորև ներկայացված են մի քանի խորհուրդներ ֆինանսական պլան կազմելու և դրան հետևելու համար։Տեսնել ավելին