Ինչու և ինչպես կազմել բյուջե
Բյուջեն օգնում է կառավարել այն փողը, որը ստացվում է տարբեր աղբյուրներից և արդյունավետորեն օգտագործել այն։ Դրա համար կարևոր է, նախ և առաջ, հասկանալ առաջնահերթությունները․առանձնացնել անհետաձգելի ծախսերը, դրանց տալով առաջնային տեղ, ապա անցում կատարել պակաս կարևոր ծախսերին, որոնք կարող են կապված լինել ցանկությունների հետ։ Արդյունքում հնարավորություն կընձեռվի խնայել եկամուտների մի մասը և ձեռք բերել ֆինանսական անկախություն։ Ֆինանսապես անկախ լինելը ոչ միայն կապված է ցանկությունները բավարարելու հետ, օրինակ՝ ցանկանում ենք մեքենա գնել ապագայում և որոշակի գումար է պետք խնայել, այլ նաև կյանքում անսպասելի առաջացող անցանկալի իրավիճակները հեշտ հաղթահարելու հետ։ Պարզ է, որ նման իրավիճակներում կարող են առաջանալ հավելյալ ծախսեր, իսկ խնայողություններ չունենալու դեպքում, ստիպված լինենք հավելյալ պարտավորություններ ստանձնել, օրինակ՝ վարկ վերցնել։
Հիշե՛ք, խնայելու լավագույն ձևը ամենասկզբում դրա համար գումար առանձնացնելն է։
Ներկայացնենք միջոցները բաշխելու արդյունավետ տարբերակներից մեկը․
Եկամուտներ (100%)
Կարիքներ (50%)
Ցանկություններ (30%)
Խնայողություններ (20%)
Կամ մեկ այլ տարբերակով․
Եկամուտներ (100%) - Խնայողություններ (10%) = Ծախսեր (90%)
Բյուջե կազմելը օգնում է պահպանել ֆինանսական կարգապահությունը։
-
-
2023-07-12Ստորև ներկայացված են մի քանի խորհուրդներ ֆինանսական պլան կազմելու և դրան հետևելու համար։Տեսնել ավելին