ԻՆՉ Է ԱՎԱՆԴԸ

2023-07-01

Դուք ունեք որևէ նպատակ, որի իրագործումը հնարավոր է որոշակի գումարի առկայության դեպքում: Օրինակ` ցանկանում եք գնել բնակարան կամ մեկնել ճանապարհորդության:

  • Անհրաժեշտ գումար կուտակելու համար սկսեք տնտեսել ձեր եկամտի 10%-ը:

 

Ընդ որում` եկամուտը ստանալուն պես, մի կողմ դրեք դրա 10%-ը:

  • ԵԿԱՄՈՒՏ  100% - ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ  10% = ԾԱԽՍ  90%

Խնայելը կարևորեք նույնիսկ այն դեպքում, երբ չունեք կոնկրետ նպատակ, կամ ձեր եկամուտը լիովին բավարարում է ձեր կարիքները: Դա հնարավորություն կտա պատրաստ լինելու անսպասելի ծախսերի: Տնտեսված գումարը կարող եք պահել տանը` որևէ թաքստոցում: Այդ դեպքում այն ձեզ համար «չի աշխատում», հակառակը` կարող է գնաճի պատճառով կորցնել իր արժեքը: Իսկ եթե ձեր գումարը որպես ավանդ ներդնեք բանկում, ապա կստանաք տոկոսային եկամուտ:

Ավանդ ընդունելով՝ բանկը պարտավորվում է ձեզ վերադարձնել ինչպես ավանդի գումարը, այնպես էլ պայմանագրով նախատեսված պայմաններով ու կարգով դրանց դիմաց վճարել տոկոսագումար (այսպես կոչված՝ տոկոս):

 

ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ