ԻՆՉ Է «ԱՎԱՆԴԻ ՊԱՐԶ ՏՈԿՈՍԸ» ԵՎ «ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ»

2023-07-01

Ավանդի պարզ տոկոսադրույքի հիման վրա հաշվարկվում է ավանդի տոկոսագումարի մեծությունը:

Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան է ավանդի եկամտաբերությունը պարտադիր վճարները և ստացված տոկոսագումարները ավանդի մայր գումարին ավելացնելու արդյունքում:  

Օրինակ՝  

ՀՀ դրամ                                                Ավանդ I                        Ավանդ II

Մայր գումար                                       100 000                          100 000

Անվանական տոկոս                            12%                                 12%

Ժամկետ                                              24 ամիս                        24 ամիս

Տոկոսների կապիտալացում           Տարեկան                      Ամսական

Սպասարկման վճար                         1200                                  1200

Տոկոսային եկամտաբերություն      11,33%                              12,01%

  Առաջին հայացքից թվում է, թե երկու ավանդներն էլ նույնն են:  Իրականում II ավանդն ավելի եկամտաբեր է, քանի որ, եթե ամեն ամիս ավելացնեք տոկոսագումարն ավանդին, կստանաք լրացուցիչ եկամուտ, մինչդեռ I ավանդի դեպքում տոկոսը վճարվում է միայն տարվա վերջում: 

Որքան հաճախ է վճարվում տոկոսագումարը, այնքան բարձր է ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը: Մյուս կողմից՝ որքան մեծ են ավանդի հետ կապված բանկին կատարվող այլ վճարները, այնքան փոքր է ձեր ավանդի փաստացի եկամտաբերությունը:

Սակայն պետք է ուշադիր լինել և չշփոթել տարեկան տոկոսային եկամտաբերությունը տոկոսագումարների մեծության հետ: Աղյուսակից երևում է, որ առաջին հայացքից կարծես թե նման պայմաններով ավանդները իրականում տարբեր եկամտաբերություն ունեն:

 

ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ