ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ՈՒՆԻ ԱՎԱՆԴԸ

2023-07-01

Հավելյալ եկամուտ 

Ձեր գումարը պահելով բանկում որպես ավանդ` ձեր գումարին «ինքնուրույն աշխատելու և եկամուտ բերելու» հնարավորություն եք տալիս, քանի որ ներդրած ավանդի դիմաց ստանալու եք տոկոսային եկամուտ:

Մյուս կողմից, գումարը պաշտպանվում է գնաճից` ստացվող տոկոսագումարի հաշվին: 

Հասանելիություն

Անկախ ներդրված ավանդի ժամկետից` ձեր գումարը կարող եք վերցնել բանկից ցանկացած պահի: Սակայն հիշեք, որ ժամկետից շուտ ավանդը հանելու դեպքում հնարավոր է նախապես համաձայնեցված տոկոսի փոփոխություն:

Ապահովություն

Բանկում ներդրված գումարը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից`

  • Մինչև  16 000 000 ՀՀ դրամ` դրամային ավանդների դեպքում
  • Մինչև  7 000 000 ՀՀ դրամ` արտարժույթով ավանդների դեպքում

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը նույն բանկում ձեր ունեցած բոլոր ավանդները համարում է մեկ ավանդ: Յուրաքանչյուր բանկում ձեր ունեցած ավանդները երաշխավորված են առանձին - առանձին:

 

ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ