ԻՆՉՊԵՍ ՆԵՐԴՆԵԼ ԱՎԱՆԴ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

2023-07-01

Հայաստանում ավանդ հնարավոր է ներդնել բանկերում: Առավել ՁԵՌՆՏՈՒ և ձեր կարիքներին համապատասխանող ավանդ ընտրելու համար ձեզ կօգնի Ֆինանսական տեղեկատուն: Այնուհետև այցելեք ձեր ընտրած բանկ՝ ձեր անձնագրով և սոցիալական քարտով՝ կնքելու ավանդային պայմանագիր:

Դուք կարող եք ներդնել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով ավանդ: Կարդացեք պայմանագրի հիմնական կետերը մինչև ստորագրելը:

ՄԻՆՉ ԱՎԱՆԴ ՆԵՐԴՆԵԼԸ

  • Հստակեցրեք ավանդի նպատակը, որպեսզի կարողանաք ընտրել ավանդի առավել հարմար տեսակը: 
  • Պլանավորեք բյուջեն. որոշեք՝ որքան կարող եք ամեն ամիս խնայել: 
  • Համեմատեք ավանդները և ընտրեք ձեզ համար ամենաձեռնտու տարբերակը: 

Հիշեք՝ բանկը պարտավոր է իր կողմից առաջարկվող յուրաքանչյուր ավանդի համար ունենալ տեղեկատվական ամփոփագրեր:

Համեմատելիս ուշադրություն դարձրեք հատկապես հետևյալ պայմաններին.

  • Անվանական տոկոս և տոկոսային եկամտաբերություն
  • Ժամկետ
  • Արժույթ
  • Տոկոսի ավելացման ժամկետ
  • Գումար ավելացնելու կամ հանելու հնարավորություն
  • Ավանդը ժամկետից շուտ հետ վերցնելու պայմանները 

ԱՎԱՆԴ ՆԵՐԴՆԵԼԻՍ

Մինչ պայմանագիր կնքելը ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրում նշված կետերը:

  • Հատկապես ուշադրություն դարձրեք այն կետերին, որոնց հիման վրա բանկը իրավունք ունի միակողմանիորեն փոխելու պայմանագրի պայմանները:
  • Ավանդի տոկոսը կամ այլ սակագներ կարող են նշվել ոչ թե պայմանագրում, այլ բանկի այլ փաստաթղթում, օրինակ՝ բանկի սակագնային պլաններում: Դուք իրավունք ունեք պահանջելու բանկից այն փաստաթղթերը, որոնցով որոշվում են ձեր պայմանագրի պայմանները:
  • Տեղեկացեք նաև գործող այլ հնարավորությունների՝ զեղչերի մասին:
  • Բանկի աշխատակիցը պարտավոր է պատասխանել ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին:
  • Պահպանեք պայմանագրի ձեր օրինակը: 


ԱՎԱՆԴ ՆԵՐԴՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Ուշադի՛ր եղեք ձեր ավանդին վերաբերող բոլոր փաստաթղթերի նկատմամբ, քաղվածքները պահեք ապահով տեղում:

Բանկը պարտավոր է առնվազն 30-օրյա պարբերականությամբ Ձեզ տրամադրել քաղվածք` Ձեր յուրաքանչյուր հաշվի վերաբերյալ:

  • Ստուգե՛ք բանկի կողմից տրված քաղվածքները։ Որևէ անճշտություն հայտնաբերելու դեպքում անմիջապես տեղեկացրեք Ձեր բանկին:
  • Ձեր հին քաղվածքները պարունակում են Ձեր ավանդի վերաբերյալ անձնական տեղեկատվություն, ուստի դրանք մանրատեք նախքան դեն նետելը:
  • Եթե մատուցվող ծառայությունների որակը գոհացուցիչ չէ՝ բողոքեք Ձեր բանկին:

Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով, այնպես էլ դատական կարգով:
 

ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ