ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

2023-07-01

Վճարային քարտերով գործառնությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսգրքով և հետևյալ կարգերով՝

  • Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները:
  • Հայաստանի Հանրապետության տարածքում դրամական փոխանցումների կատարման առավելագույն ժամկետների վերաբերյալ կարգը:

Շատ հաճախ սպառողները վճարումների, դրամական փոխանցումների անվտանգության կանոններին չհետևելու պատճառով իրենք իրենց նետում են ֆինանսական զեղծարարությունների և խարդախությունների մեջ՝ անձամբ կրելով դրանց հետևանքները:

Բայց թե վստահ եք, որ ձեր իրավունքները ֆինանսական կազմակերպությունների կողմից են խախտվել, ապա անհրաժեշտ է դիմել՝

  • Ֆինանսական կազմակերպությանը. կարող եք ներկայացնել գրավոր դիմում, որին պետք է պատասխանեն 10 աշխատանքային օրվա ընթացքում: Ժամկետի երկարաձգման դեպքում դուք պետք է լրացուցիչ տեղեկացվեք ձեր տրամադրած կոնտակտային միջոցով (էլ. նամակ, փոստային նամակ): Բողոք ներկայացնելու համար կարող եք նայել՝ «Ի՞նչ անել, եթե բողոք ունեք» թերթիկը:
  • Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ. պատասխանին համաձայն չլինելու դեպքում հարկ է դիմել այս կառույց, որի ծառայություններն ԱՆՎՃԱՐ են, արագ և հարմարավետ: Հաշտարարին կկարողանաք դիմել գույքային պահանջների դեպքում, այսինքն՝ եթե կրել եք գույքային/դրամական վնաս, և այս պարագայում կարևոր է նաև, որ գումարը չգերազանցի 10 միլիոն դրամը, և ունենա մեկ տարուց պակաս վաղեմության ժամկետ:
  • Դատարան, սակայն հիշե՛ք, որ դրանից հետո չեք կարող դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին: 
     
ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ