ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

2023-07-01

ՄԻՆՉԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

Եղե՛ք ավելի կազմակերված. նախապես գրանցե՛ք և ֆիքսե՛ք վճարումների օրերը, որպեսզի չունենաք ուշացումներ, տույժեր և տուգանքներ:

Ընտրե՛ք վճարման/փոխանցման տվյալ իրավիճակին ամենահարմար տարբերակը՝ և՛ սակագներով, և՛ այլ պայմաններով:

Եթե ունեք կանոնավոր վճար ամեն ամսվա համար, ապա արդյունավետ է բանկում լրացնել պարբերական վճարման հանձնարարական:

Փոխանցումների պարագայում ուշադրությու՛ն դարձրեք`

  • արժույթներին, որոնցով կազմակերպությունը իրականացնում է փոխանցումներ,
  • կազմակերպության կողմից սահմանված` փոխանցվող գումարի նվազագույն և առավելագույն չափերին,
  • փոխանցման արագությանը, այսինքն՝ որքան ժամանակում կկատարվի փոխանցումը,
  • փոխանցումն իրականցնող կազմակերպության և դա ստացող կազմակերպության կողմից ծառայության մատուցման համար գանձվող սպասարկման վճարներին:

Դրամական փոխանցումներ կատարելիս կարող եք օգտվել ֆինանսական օգնականի դրամական փոխանցումներ:

Դուք պետք է նաև իմանաք՝ դրամական փոխանցման որ համակարգի համար ուր դիմել:

ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԵՒ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒ

Հետևե՛ք վճարման քարտերով գործողություններ կատարելու անվտանգության կանոններին:

Փոխանցումներ կատարելիս՝

  • Համոզվե՛ք, որ ունեք այն գումարը, որը ցանկանում եք փոխանցել՝ հաշվի առնելով նաև սպասարկման համար գանձվող վճարը:
  • Ձեզ հետ պարտադի՛ր ունեցեք անձը հաստատող փաստաթուղթ (օրինակ` անձնագիր):
  • Առանց բանկային հաշիվ բացելու փոխանցում կատարելու դեպքում  ձեզ տրվող փոխանցման «ստուգողական» համարը հայտնեք միայն ա՛յն անձին, ով ստանալու է գումարը:
  •  Ճշտե՛ք, թե որքան ժամանակում փոխանցումը կկատարվի:
  • Ծանոթացե՛ք փոխանցումը չեղյալ համարելու, ինչպես նաև այն ստացողին (շահառուին) չհայտնաբերելու դեպքում փոխանցված դրամական միջոցների վերադարձման ընթացակարգին, ժամկետներին, ինչպես նաև սխալներն ուղղելու հնարավորության պարագայում` ժամկետներին և պայմաններին:

ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԵՒ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ ՀԵՏ

  • Չմոռանա՛ք վերցնել փոխանցում կատարելու վերաբերյալ անդորրագիրը:
  • Համոզվե՛ք, որ նշված ժամկետում փոխանցումն իրականացվել է:
  • Պահե՛ք գործարքներին առնչվող փաստաթղթերը դրանց համար նախատեսված թղթապանակում, համակարգչային ֆայլադարանում: Եթե դրանք վճարման անդորրագրեր են, ապա պահպանե՛ք մինչև քաղվածքում գումարների ստուգումը:

Մաղթում ենք անվտանգ և արդյունավետ վճարումներ և դրամական փոխանցումներ:


 

ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ