ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱՐԵԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

2023-07-01

Վճարումը ապրանքների, ծառայությունների, գումարի տրամադրումն է այլ ապրանքներ, ծառայություններ ձեռք բերելու դիմաց: 

Վճարումները հիմնականում կատարվում են հետևյալ միջոցներով՝

  • կանխիկ փողով,
  • բանկային հաշվով,
  • վճարային քարտով,
  • էլեկտրոնային փողով։

ԿԱՆԽԻԿ ՓՈՂ

Կանխիկ փողը ձեզ մոտ առկա գումարն է: Դիտարկենք դրա առանձնահատկությունները:

Կանխիկ փողի հատկությունները                         Ընձեռած հնարավորություններ         Սահմանափակումներ/ թերություններ

1. Կան վայրեր, որտեղ դեռևս չեք                                               V

կարող կանխիկից բացի այլ

եղանակով վճարում կատարել

(տաքսի, կրպակներ և այլն):

2. Կանխիկ դրամը «հեշտ և արագ» է

ծախսվում: Մարդկային աչքը որքան                                                                                                                   V

շատ գումար է տեսնում, այդքան շատ

ծախսելու պլաններ է մշակում:

3. Ի հակադրություն նախորդ կետի՝

քարտային վճարումների դեպքում

շատերը չեն զգում, թե որքան գումար                                         V

ծախսեցին, կորցնում են վերահսկողությունը,

այնինչ կանխիկի դեպքում նաև ֆիզիկապես

հետևում են դրա շարժին:    

4. Կորցնելու կամ գողացվելու բարձր

հավանականություն:                                                                                                                                                V

5. Պատռվելու, մաշվելու,

«լվացքի մեքենայում լողանալու» հավանականություն:                                                                                     V

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ

Բանկային հաշիվը, ըստ էության, ձեր քսակն է կամ դրամապահոցը բանկում, որտեղ պահվում է ձեր փողը։ Բանկային հաշվի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ Բանկային հաշիվներ  բաժնում:

Բանկային հաշվին առկա ձեր գումարները տնօրինելու համար դուք պետք է վճարման հանձնարարականներ տաք, այսինքն` գրավոր հանձնարարեք ձեր բանկին ձեր հաշվի միջոցներով կատարել այս կամ այն գործարքը։  

Եթե ցանկանում եք, որ ամեն ամիս նույն օրը որոշակի գումար փոխանցվի որևէ հաշվի, օրինակ՝ վարկային հաշվին, ապա կարող եք բանկի տարածքում լրացնել պարբերական վճարման հանձնարարական:

 

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏ

Վճարային քարտի մասին կարող եք կարդալ վճարային քարտ բաժնում:

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂ

Էլեկտրոնային փողը տեխնիկայի (համակարգիչ, բջջային հեռախոս և այլն) միջոցով էլեկտրոնային եղանակով փոխանակվող արժեքն է:
 

ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ