ԻՆՉՊԵՍ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ
Դուք կարող եք ձեռք բերել ապահովագրական վկայագիր երկու տարբերակով.
Ուղղակի՝ հենց ապահովագրական ընկերություն այցելելով:
Անուղղակի՝ ապահովագրական բրոքերների կամ գործակալների միջոցով:
Ապահովագրական գործակալները և բրոքերները համարվում են ապահովագրական միջնորդներ, այսինքն՝ նրանք օժանդակում են ապահովագրողների և ապահովադիրների միջև հարաբերությունների հաստատմանը.
- Նախապատրաստում և ապահովադրին տրամադրում են խորհրդատվություն, թե որ ապահովագրատեսակն է նրան հարմար, ովքեր են մատուցում այդ ապահովագրատեսակը, ինչ սակագներով և այլն:
- Կազմակերպում են պայմանագրերի կնքումն ապահովադրի` որոշակի ապահովագրողների հետ:
- Օժանդակում են ապահովագրական պայմանագրերի կատարմանը, ներառյալ` ապահովագրավճարների հավաքագրման և հատուցումների փոխանցման իրականացմանը` ապահովադրի կամ ընկերության թույլատրած չափերով:
Ապահովագրական գործակալը ներկայացնում է ապահովագրական ընկերությունը, այլ կերպ ասած՝ նրա անունից և հանձնարարությամբ է հանդես գալիս:
Ապահովագրական բրոքերը կայացնում է ապահովադրին, այլ կերպ ասած՝ ապահովադրի անունից և հանձնարարությամբ հանդես է գալիս նրա կողմից տրված լիազորությունների շրջանակում:
Յուրաքանչյուր գործակալ կամ բրոքեր ունի լիազորությունների շրջանակ և գրանցված է Կենտրոնական բանկում: Խաբեություններից խուսափելու համար պահանջեք միջնորդից նրա գրանցման վկայականը կամ այցելեք Կենտրոնական բանկի կայք՝ ճշտելու համար, թե արդյոք տվյալ անձը ունի միջնորդության վկայական:
-
-
-
2023-07-02Այստեղ կծանոթանաք թե ինչ փոփոխության է ենթարկվում ապահովագրական գումարը, և ինչ է իրենից ներկայացնում նվազող ու վերականգնվող ապահովագրական գումարը:Տեսնել ավելին
-