PIN կոդ և գաղտնաբառ

2023-07-01

PIN կոդը վճարային քարտի անվտանգության և նույնականացման գործիք է, որն անհրաժեշտ է բանկոմատից և POS տերմինալից գումար կանխիկացնելու, իսկ չիպային քարտերի դեպքում՝ նաև POS տերմինալով վճարումներ կատարելու ժամանակ:

Ձեր քարտային հաշվում առկա միջոցները երրորդ անձանց կողմից օգտագործելու հավանականությունը բացառելու համար պետք է ՈՉ ՈՔԻ չասել, չտրամադրել PIN կոդը, որը, ի դեպ, չգիտեն անգամ բանկի աշխատակիցները:

Քարտային պայմանագիրը կնքելիս ձեզ խնդրում են ընտրել գաղտնաբառ, որը բանկը կարող է ձեզ հարցնել հեռահար սպասարկման ժամանակ՝ ձեզ նույնականացնելու համար: Հնարավոր է նաև՝ այն պահանջվի քարտային գործարքներ կատարելիս որոշ կայքերում գրանցվելու ժամանակ:

Ոչ ոքի մի՛ հայտնեք ձեր բանկային գաղտնաբառը՝

բացառությամբ բանկի աշխատակցի, ով անվտանգ հեռախոսազրույցի ժամանակ, նույնականացնում է ձեզ՝ գործարք կատարելու, և անվտանգ կայքերում քարտի տվյալները մուտքագրելու համար:

ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ