Ձեր իրավունքները

2023-07-01

Վճարային քարտերը կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով և այս կարգով:

Ձեր իրավունքները բանկերի կողմից խախտվելու դեպքում անհրաժեշտ է դիմել՝

  • Բանկին: Կարող եք գրել դիմում, որին բանկը պետք է պատասխանի 10 աշխատանքային օրվա ընթացքում: Ժամկետի երկարաձգման դեպում դուք  լրացուցիչ կտեղեկացվեք ձեր տրամադրած հողորդակցման միջոցով (էլ. նամակ, փոստային նամակ): Բողոք ներկայացնելու համար կարող եք օգտվել՝ «Ի՞նչ անել, եթե բողոք ունեք» թերթիկից: 
  • Բանկի պատասխանին չհամաձայնվելու դեպքում կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, որի ծառայությունները ԱՆՎՃԱՐ են, արագ և հարմարավետ: Հաշտարարին կարող եք դիմել գույքային պահանջների դեպքում, այսինքն՝ եթե կրել եք գույքային/դրամական վնաս: Այս դեպքում կարևոր է նաև, որ գումարային պահանջը չգերազանցի 10 միլիոն դրամը և ունենա մեկ տարուց քիչ վաղեմություն:
  • Կարող եք դիմել նաև դատարան, սակայն հիշե՛ք, որ դատարանից հետո չեք կարող դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ