ԿԵՆՍԱԹՈՇԱԿ

2023-07-01

ԻՆՉ Է ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ

2014 թ. հունվարից մենք անցել ենք կուտակային կենսաթոշակային համակարգի: Այս համակարգում յուրաքանչյուրն ինքն է պլանավորում իր կենսաթոշակը:

Կյանքը սկսվում է թոշակի անցնելիս           

                                                                   Անհայտ հեղինակ

Մինչև թոշակի անցնելը մենք կուտակում ենք մեր աշխատավարձից: Պետությունն իր հերթին եռապատկում է մեր կուտակումները:

Կուտակումները կառավարում են կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները: Արդյունքում՝ թոշակի անցնելիս ունենում եք կուտակումներ և լրացուցիչ եկամուտներ:

ՈՎՔԵՐ ԵՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Կուտակային կենսաթոշակի պարտադիր մասնակից են 1974 թ–ից հետո ծնված

  • պետական ծառայողները, 
  • աշխատող անձինք (2018 թ հուլիսից), 
  • 2014 թ-ից հետո առաջին անգամ աշխատանքի անցնողները,
  • անհատ ձեռնարկատերեր,
  • նոտարներ:

Կուտակային կենսաթոշակային համակարգին կամավոր կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները:

ԻՆՉՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ

Ըստ վարքագծային տնտեսագիտության՝ մարդուն բնորոշ է բարդ և ոչ հաճելի որոշումները հետաձգելը, քանի որ դրանք պահանջում են ջանք և կարգապահություն:

Ուսանողները քննություններին պատրաստվելիս թողնում են շատ բաներ մինչև վերջին օրը կամ մարզանքի գնալը հաճախ հետաձգում ենք մյուս երկուշաբթի:

Մարդը, որպես կանոն, այսօրվա օգուտներին ավելի մեծ կշիռ է տալիս, քան ապագայում ստացվելիք օգուտներին, նույնիսկ եթե այդ երկուսը տնտեսապես հավասար կշիռներ ունեն:

Մարդկանց այս վարքագիծը գրեթե անհնար է դարձնում կենսաթոշակային կուտակումները, 30-40 տարի ամեն ամիս կուտակել և կրճատել ներկայի սպառումը հանուն ապագայի: Այդ պատճառով էլ, որ շատ երկրներում, որտեղ ներդրվել է կուտակային կենսաթոշակային համակարգը, դա կատարվել է պարտադիր:

ԻՆՉՈՒ ԿՈՒՏԱԿԵԼ

Գաղտնիք չէ, որ այսօր պետությունը չի կարողանում ապահովել թոշակառուների արժանի բարեկեցությունը: Մեր երկրում մեկ աշխատողը «պահում է» մեկ թոշակառուի, մինչդեռ միջազգային ընդունված նվազագույն ցուցանիշը երեքն է: Հաշվի առնելով մեր սոցիալական, քաղաքական և տնտեսական պայմանները, ապագայում դա նույնպես հնարավոր չէ ակնկալել:

Կուտակային կենսաթոշակային համակարգն այս առումով միանգամից լուծում է մի քանի խնդիր.

  • Արժանի բարեկեցություն. կուտակումները թույլ կտան թոշակի ժամանակ ապահովել նույն կենսամակարդակը, ինչ՝ աշխատանքային տարիներին: 
  • Արդարություն. յուրաքանչյուր անձ իր կուտակումներով է որոշում, թե որքան կլինի իր կենսաթոշակը:
  • Անկախություն. մեր բարեկեցությունը կախված չի պետության քաղաքականությունից, դեմոգրաֆիական, քաղաքական և տնտեսական տատանումներից:  

ՈՐՔԱՆ ԿՈՒՏԱԿԵԼ

Բարեկեցիկ կյանքի և հարստության կուտակման համար աշխարհում վաղուց ընդունված է 80/10/10 կանոնը: Ըստ որի՝ եկամտիդ 10% խնայիր, 10% կիսվիր, մնացած 80%-ը ծախսիր: 

Մասնագետները նույնպես հաշվարկել են, որ բարեկեցիկ կյանք ապահովելու համար եկամտի առնվազն 10% -ի չափով պետք է խնայել:

Մեր կենսաթոշակային համակարգի հիմքում նույնպես 10%-ի սկզբունքն է: Ամսական անհրաժեշտ է կուտակել 10%-ը, որից 5%-ը հատկացվում է ամսական աշխատավարձից, իսկ մնացած 5%-ը ձեր փոխարեն վճարում է պետությունը: Ըստ կառավարության որոշման, այս դրույքաչափերը կգործեն մինչև եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը:

ԵՐԲ ԿՈՒՏԱԿԵԼ

Երբ սկսել կուտակել՝ 20 տարեկանի՞ց, թե՝ 40: Ֆինանսիստները հաշվարկել են, որ որքան շուտ ես սկսում կուտակել, այնքան ավելի լավ: Այս դեպքում ամսական կուտակման «բեռն» է քիչ, իսկ եկամուտը՝ շատ:

Ցանկանում եք 65 տարեկանում ունենալ 20 մլն կամ 40 մլն կամ էլ 60 մլն դրամ խնայողություն: Տեսնենք, թե ամսական որքան պետք է կուտակել:

40 տարեկանից կուտակելու դեպքում, որպեսզի ստանաք նույն չափով թոշակ, պետք է ամսական 5 անգամ ավելի շատ գումար խնայեք, քան եթե սկսեք կուտակել 20 տարեկանից: Որքան ուշ եք կուտակում, այնքան ժամանակը «պատժում է» ձեզ:

Հաշվարկների պարզության համար ընդունենք՝ կուտակումների եկամտաբերությունը 7% է: Համաձայն Ուորեն Բաֆետի՝ այս թիվն արտացոլում է արժեթղթերի շուկայում միջին եկամտաբերությունը:

ԻՆՉՊԵՍ ՄԻԱՆԱԼ ԿՈՒՏԱԿԱՅԻՆԻՆ

  • Դուք կարող եք, ցանկացած պահի, միանալ կուտակային կենսաթոշակին:
  • Դրա համար պետք է ընտրել կենսաթոշակային ֆոնդ և կառավարիչ:


 

ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ