ԻՆՉՊԵՍ ՍՏՈՒԳԵԼ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ

2023-07-01

Կենսաթոշակային հաշիվը կարող եք ստուգել 3 եղանակով: 

  • << ԻՄ ՀԱՇԻՎԸ >> ինտերնետային էջի միջոցով
  1. EPENSION.AM 
  2. Իմ հաշիվը
  3. Իմ հաշվետվություններ
  • Բանկոմատների միջոցով
  1. Բանկոմատ
  2. Լրացուցիչ ծառայություններ
  3. Կենսաթոշակային քաղվածք
  • Հաշվի օպերատորի միջոցով
  1. Բանկ կամ հայփոստի բաժանմունք 
  2. Ստացեք հաշվետվությունը

Այս ամենից բացի, ամեն տարի ձեր նախընտրած եղանակով (էլեկտրոնային հասցեին կամ փոստով) դուք ստանալու եք տարեկան հաշվետվություն: Որտեղ մանրամասն նշված կլինեն թե երբ, ում կողմից եւ որքան կուտակումներ են կատարվել ձեր հաշվին, քո հաշվի մնացորդը, ֆոնդի եկամտաբերությունը, կատարված գործարքները:

Խորհուրդ ենք տալիս հաշվետվությունը ստանալ էլեկտրոնային հասցեով: Դա ավելի հարմար է, հասանելի ցանկացած ժամանակ եւ ձեզ զերծ կպահի փոստային հասցեի անճշտություններից առաջացող դժվարություններից:
 

ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ