ՖՈՆԴԵՐ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐ
ՖՈՆԴԵՐ
Կենսաթոշակային ֆոնդում կուտակվում են ձեր և մյուս մասնակիցների գումարները: Ֆոնդում կուտակումների դիմաց ձեռք եք բերում փայեր:
Երբ գնում եք բնակարան, այդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատվում է սեփականության վկայականով:
Իսկ երբ կենսաթոշակային ֆոնդում գումար եք կուտակում, դրանով ձեռք եք բերում սեփականության իրավունք ձեր կուտակածի չափով և այս դեպքում սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը փայն է:
Մարդկանց ռիսկի ախորժակից ելնելով՝ ստեղծվել է կենսաթոշակային ֆոնդի 3 տեսակ: Եթե դուք
- ռիսկային չեք, ապա կարող ես ընտրել ցածր ռիսկային ֆոնդը (կայուն եկամտային). այս դեպքում կուտակումները ներդրվում են ավանդում կամ պարտատոմսում,
- պատրաստ եք դիմելու որոշակի ռիսկի, ապա կարող եք ընտրել միջին ռիսկային ֆոնդը (պահպանողական). այս դեպքում կուտակումները ներդրվում են ինչպես ավանդում կամ պարտատոմսում, այնպես էլ բաժնետոմսում (25%-ի չափով):
- ռիսկային եք, ապա կարող եք ընտրել բարձր ռիսկային ֆոնդը (հավասարակշռված). այս դեպքում կուտակումների 50%-ը ներդրվում է ավանդում և պարտատոմսում, իսկ մյուս 50%-ը՝ բաժնետոմսում:
Կուտակային կենսաթոշակային համակարգն այնպես է նախագծված, որ ոչ մասնագետ անձը կարող է հեշտությամբ ընտրել ֆոնդ և հետևել իր կենսաթոշակային հաշվին:
Առաջարկվում են 3 պարզ տեսակի ֆոնդեր, և մասնակիցը կարող է ընտրություն կատարել ըստ իր ռիսկի «ախորժակի»:
Հիշե՛ք, որ երիտասարդ տարիքում առաջարկվում է, որպես կանոն, ընտրել բարձր ռիսկային ֆոնդը, իսկ ավելի մեծ տարիքում՝ քիչ ռիսկային:
ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐ
Ֆոնդի կառավարման համար կառավարիչը ստանում է վճար: Կառավարչի հիմնական նպատակը ձեզ համար լրացուցիչ եկամտի ապահովումն է:
Կենսաթոշակային ֆոնդերը կառավարում են բարձր հեղինակություն ունեցող միջազգային մասնագիտացված ընկերություններ, որոնք վերահսկվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Մեր երկրում գործում են 2 կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ, որոնցից յուրաքանչյուրը կառավարում է 3 տեսակի կենսաթոշակային ֆոնդ
-
2023-07-01Այստեղ կծանոթանաք կուտակային կենսաթոշակի, մասնակիցների մասին և ինչպես միանալ կուտակայինինՏեսնել ավելին
-
2023-07-01Այստեղ կիմանաք, թե ինչպես ճիշտ ընտրել ֆոնդը և ֆոնդի կառավարչին և ինչ կլինի, եթե չընտրեքՏեսնել ավելին
-
2023-07-01Այստեղ կծանոթանաք, թե ինչպես կառավարել կուտակումները և որքան է հատկացվում աշխատավարձից կուտակային կենսաթոշակինՏեսնել ավելին
-