ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ
ԿԱՐՈՂ ԵՄ ԵՍ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԻՄ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐԸ
Ձեր կուտակումները կառավարում են կենսաթոշակային ֆոնդերի պրոֆեսիոնալ կառավարիչները, որոնք այդ ոլորտում ունեն մասնագիտական գիտելիքներ, փորձառություն եւ համապատասխան տեղեկատվություն:
Դուք անուղղակիորեն մասնակցում եք կառավարմանը, քանի որ հնարավորություն ունեք ընտրելու թե՛ ֆոնդը, որտեղ կուտակվում են փողերը, թե՛ կառավարչին:
ՈՐՔԱՆ Է ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՆ
Ամսական կուտակելու է ձեր աշխատավարձի 10%-ը, որից 5 %-ը ձեր համար վճարելու է պետությունը, իսկ մնացած 5%-ը հատկացվելու է Ձեր աշխատավարձից:
500․001-1․020․000 դրամ աշխատավարձի դեպքում հաշվարկը արվում է հետևյալ կերպ՝ Ձեր աշխատավարձի 10%-ից հանվում է 32․500 դրամ և մնացորդը վճարվում է որպես կենսաթոշակային վճար։ 1․020․001 դրամից ավել աշխատավարձի դեպքում կենսաթոշակային վճարը կազմում է 69․500 դրամ:
Մեր Աշխատավարձի հաշվիչը արագ և անվճար կօգնի հաշվարկել ձեր աշխատավարձից կենսաթոշակին հատկացվող գումարի մեծությունը:
-
2023-07-01Այստեղ կծանոթանաք կուտակային կենսաթոշակի, մասնակիցների մասին և ինչպես միանալ կուտակայինինՏեսնել ավելին
-
2023-07-01Այստեղ կիմանաք, թե ինչպես ճիշտ ընտրել ֆոնդը և ֆոնդի կառավարչին և ինչ կլինի, եթե չընտրեքՏեսնել ավելին
-
-