ՖՈՆԴԻ ԵՎ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԸՆՏՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ինչպես ընտրել ֆոնդ և կառավարիչ
Դա կարող եք անել 2 եղանակով.
- Թղթային՝ այցելելով հաշվի օպերատորներից որևէ մեկին:
- Էլեկտրոնային՝ epension.am կայքի Իմ հաշիվը էջի միջոցով:
ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Քայլ 1.
- Անհրաժեշտ է այցելել հաշվի օպերատորներից որևէ մեկին:
Քայլ 2. Այցելելիս անհրաժեշտ է ունենալ՝
- նույնականացման քարտ (ID քարտ) կամ անձնագիր,
- հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ),
- իսկ վերջինս չունենալու դեպքում՝ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք:
Քայլ 3.
- Տեղում լրացնել Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու դիմումը:
Ի դեպ, այս դիմում կարող եք ներկայացնել նաև, երբ ցանկանում եք փոխել նախկինում ընտրված պարտադիր կենսաթոշակային ֆոնդը և ձեր օգտին կատարվող հետագա կուտակային հատկացումներն ուղղել նույն կամ նոր կենսաթոշակային ֆոնդի: Իմացեք ավելին ինչպես փոխել ֆոնդը և կառավարչին:
Մեր երկրում գործում են 2 կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ, որոնցից յուրաքանչյուրը կառավարում է 3 տեսակի կենսաթոշակային ֆոնդ:
ԻՄ ՀԱՇԻՎԸ ՕՆԼԱՅՆ ՀԱՐԹԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ
Այս հարթակում կարող եք կառավարել ձեր կուտակային կենսաթոշակը:
Քայլ 1. Մուտք գործեք Իմ հաշիվը հարթակը: Դրա համար ձեզ անհրաժեշտ է
- նույնականացման քարտ (ID քարտ),
- նույնականացման քարտը կարդացող սարք,
- ակտիվացված PIN և PUK ծածկագրեր:
Ի դեպ, նույնականացման քարտը կարդացող սարքը անհատական չէ. դրանից միևնույն ժամանակ կարող են օգտվել մի քանի անձիք:
Քայլ 2.
Հարթակ մուտք գործելուց հետո կատարեք հետևյալ գործողությունները.
- Նույնականացման քարտը կարդացող սարքը միացրեք համակարգչին և սարքի մեջ տեղադրեք նույնականացման քարտը:
- Սեղմեք Նույնականացման քարտ կոճակը:
- Մուտքագրեք Պին ծածկագիրը , որը տրամադրվում է նույնականացման քարտի հետ:
- Հաստատեք նույնականացման գործընթացի ընթացքում հայտնվող հաղորդագրությունը:
- Իմ դիմումներ բաժնից ընտրեք Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության դիմումը և լրացրեք այն:
- Ուշադիր եղեք, բացված պատուհանի առաջին` Ընտրված կենսաթոշակային ֆոնդիկառավարիչ պատուհանը բացելու դեպքում կտեսնեք կառավարիչների կողմից առաջարկվող միայն պահպանողական ֆոնդերը: Եթե չեք ցանկանում ընտրել պահպանողական ֆոնդ, ապա մի լրացրեք առաջին վանդակը և միանգամից անցեք երկրորդին` Ընտրված կենսաթոշակային ֆոնդ. այստեղ ներկայացված են առաջարկվող բոլոր ֆոնդերի տեսակները` կառավարիչների անուններով:
- Ֆոնդի տեսակը ընտրելուց հետո միայն սեղմեք Պահպանել կոճակը, այլապես, եթե ընտրություն չեք կատարում, համակարգը պատահականության սկզբունքով ձեր համար ընտրում է կառավարիչներից որևէ մեկի պահպանողական ֆոնդը: Իմացեք ավելին Ինչ կլինի եթե ֆոնդ կամ կառավարիչ չընտրեմ:
- Այնուհետև դիմումը ևս մեկ անգամ ստուգելուց հետո սեղմեք Ընդունել կոճակը:
ՈՎ ԿԱՐՈՂ Է ԿԱՄԱՎՈՐ ՄԻԱՆԱԼ
Կուտակային համակարգին կարող է կամավոր միանալ ցանկացած մարդ:
Համակարգը նման դեպքերում սահմանում է մի շարք արտոնություններ.
Եթե 40-50 տարեկան (1964 թ-ից հետո ծնված) աշխատողը կամավորության սկզբունքով միանում է կուտակային կենսաթոշակային համակարգին, ապա պետությունը նրա օգտին ևս կատարում է հատկացում՝ յուրաքանչյուր ամիս 7,5%-ի չափով:
Այս դեպքում մասնակիցը թոշակի անցնելիս, ի լրումն պետական կենսաթոշակի (հիմնական և աշխատանքային կենսաթոշակ), կստանա նաև կուտակային կենսաթոշակը:
Այդ հնարավորությունից կարելի է օգտվել, եթե կուտակային կենսաթոշակային համակարգին միանան մինչև 2018 թ-ի հուլիսի 1-ը:
ԻՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՉԸՆՏՐԵՄ ՖՈՆԴ ԵՎ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ
Երբ ինչ-ինչ պատճառներով չեք ընտրում ֆոնդ (օրինակ՝ չեք կողմնորոշվում), դա խնդիր չէ, քանի որ ձեր փոխարեն համակարգը պատահականության սկզբունքով կընտրի երկու կառավարիչներից մեկի միջին ռիսկայնության ֆոնդը (պահպանողական):
Հիշե՛ք, որ ցանկացած պահի դուք ինքնուրույն կարող եք փոխել թե՛ կառավարչին, թե՛ ֆոնդը:
-
2023-07-01Այստեղ կծանոթանաք կուտակային կենսաթոշակի, մասնակիցների մասին և ինչպես միանալ կուտակայինինՏեսնել ավելին
-
-
2023-07-01Այստեղ կծանոթանաք, թե ինչպես կառավարել կուտակումները և որքան է հատկացվում աշխատավարձից կուտակային կենսաթոշակինՏեսնել ավելին
-