ԹՈՇԱԿԻ ՍՏԱՑՈՒՄ
ԵՐԲ ԿԱՐՈՂ ԵՄ ՍՏԱՆԱԼ ԹՈՇԱԿ
Կուտակային կենսաթոշակի մասնակիցը իր թոշակը կարող է ստանալ 63 տարեկանից: Դրա համար պետք է ներկայացնել դիմում, ինչպես ֆոնդ/ֆոնդի կառավարչի ընտրության դեպքում էր:
Մինչև 63 տարեկանը թոշակը կարելի է ստանալ, եթե՝
- 55 տարեկանում կուտակվել են բավարար միջոցներ (մոտ 20 մլն դրամ):
- Մարդն անբուժելի հիվանդ է:
- Ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ:
- Վերադառնում է իր մշտական բնակության երկիր, եթե ՀՀ-ում աշխատող օտարերկրացի է:
ԹՈՇԱԿԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՆՉ ՁԵՎԵՐ ԿԱՆ
- Միանվագ: Այս դեպքում ձեր կուտակումներն ամբողջությամբ և միանվագ վճարվում են ձեզ:
- Անուիտետի ձեւով: Երբ ձեր կուտակումները փոխանցվում են ապահովագրական ընկերությանը, որը ձեզ ցմահ վճարում է թոշակ:
- Ծրագրային վճար: Այս դեպքում ձեր կուտակումները կառավարիչը ձեզ վճարվում է կյանքի սպասվող միջին տևողության ամբողջ ընթացքում (այն հիմա 12 տարի է):
Թոշակի ստացման ձևը կախված է կուտակումների չափից, 63 -ից հետո կյանքի սպասվող միջին տեւողությունից և պետության կողմից սահմանվող հիմնական կենսաթոշակի (նպաստի) չափից (այն հիմա 16 000 դրամ է):
Այժմ պարզենք, թե որ դեպքում ինչպես եք թոշակ ստանալու. 63-ից թոշակի անցնելիս ձեր կենսաթոշակային հաշվում եղած կուտակումների մեծությունը հավասարաչափ բաժանվում է կյանքի սպասվող միջին տևողության ամիսների վրա (այն հիմա 12 տարի է) .
1. Եթե ստացված գումարի մեծությունը փոքր է կամ հավասար հիմնական կենսաթոշակի 75%-ին, ապա ձեր կենսաթոշակը կարող եք ստանալ միանվագ, ծրագրային վճարի կամ անուիտետի ձևով:
2. Եթե ստացված գումարի մեծությունը մեծ է հիմնական կենսաթոշակի 75%-ից, բայց փոքր կամ հավասար հիմնական կենսաթոշակի հնգապատիկին, ապա ձեր կենսաթոշակը ստանում եք միայն անուիտետի ձևով:
3. Եթե ստացված գումարի մեծությունը մեծ է հիմնական կենսաթոշակի հնգապատիկից, ապա
- կենսաթոշակը տրամադրվում է անուիտետի ձեվով, կամ
- հիմնական կենսաթոշակի հնգապատիկը տրամադրվում է անուիտետի ձեվով, իսկ հիմնական կենսաթոշակի հնգապատիկը գերազանցող մասը կարող է տրամադրվել միանվագ, ծրագրային կամ անուիտետի ձևով:
-
2023-07-01Այստեղ կծանոթանաք կուտակային կենսաթոշակի, մասնակիցների մասին և ինչպես միանալ կուտակայինինՏեսնել ավելին
-
2023-07-01Այստեղ կիմանաք, թե ինչպես ճիշտ ընտրել ֆոնդը և ֆոնդի կառավարչին և ինչ կլինի, եթե չընտրեքՏեսնել ավելին
-
-
2023-07-01Այստեղ կծանոթանաք, թե ինչպես կառավարել կուտակումները և որքան է հատկացվում աշխատավարձից կուտակային կենսաթոշակինՏեսնել ավելին