ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

2023-07-01

Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները ձեր կուտակած միջոցներով ներդրումներ են կատարել տարբեր ֆոնդերում, որտեղ առկա են այնպիսի հայտնի ընկերությունների արժեթղթեր, ինչպիսիք են.

«Apple»-ը, «Google»-ը, «Microsoft»-ը, «Coca-Cola»-ն, «Nestle»-ն, «Toyota»-ն, «Volkswagen»-ը, «Honda»-ն, «Nissan»-ը, «Siemens»-ը, «Sony»-ն, «Toshiba»-ն, «Nike»-ը, «General Electric»-ը, «Philip Morris International»-ը և այլ

Եթե 1964 թ-ի հունվարի 1-ից հետո ծնված աշխատողը մինչև 2018 թ-ի հուլիսի 1-ը չմիանա կուտակայինին, ապա չի օգտվի այն հնարավորությունից, որի դեպքում պետությունը նրա օգտին ևս կկատարի կուտակային հատկացում` յուրաքանչյուր ամիս (անհատ ձեռներեցների դեպքում՝ տարեկան) 7.5%-ի չափով:

Կուտակային կենսաթոշակային բաղադրիչին միանալով՝ մասնակիցը, ի լրումն պետական կենսաթոշակի կստանա նաև կուտակային կենսաթոշակ:

Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու առաջին 2 տարիներին մայրերի համար կատարվելու է 8.000 դրամ կուտակային հատկացում՝ 3000 դրամ գործատուի, 5000 դրամ՝ պետության կողմից:

Եթե 1996 թ. հունվարի 1-ից հետո ծնված անձն առաջին անգամ աշխատանքի է անցել 2014 թ. հուլիսի 1-ից հետո, ապա նրա փոխարեն կուտակումները մինչև 2018 թ. հուլիսի 1-ը ամբողջությամբ կկատարի պետությունը: 

 Եթե կուտակայինի մասնակիցը մահանում է, ապա նրա ամբողջ միջոցներն անցնում են ժառանգներին: Ժառանգը կարող է ստանալ այդ միջոցները նաեւ կանխիկ եղանակով: Այդ միջոցները ենթակա չեն հարկման: Դուք կարող եք ձեր կուտակումները կտակել ցանկացած մարդու:

Պետությունը երաշխավորում է ձեր կուտակումների վերադարձը՝ ճշգրտված տարեկան գնաճով:

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

  • Հեռախոս՝ 114
  • Կայք՝ www.epension.am 


 

ԱՅԼ ԲԼՈԳՆԵՐ